Թուրքիան մոտ 10 միլիարդ դոլար կներդնի Սև ծովում գազի արդյունահանման մեջ
Թուրքիան մոտ 10 միլիարդ դոլար կներդնի Սեւ ծովում 540 միլիարդ խորանարդ մետր գազի արդյունահանման եւ փոխադրման մեջ, գրում է Sabah թերթը։
«Վերջին նորությունների համաձայն՝ սեւծովյան գազի արդյունահանման գերխթան կա։ Թուրքիայի ազգային հետախուզական նավատորմի կողմից հայտնաբերված 540 միլիարդ խորանարդ մետր բնական գազը հանրությանը հասանելի կլինի 2023 թվականին։ Թուրքիան այսօր ընդլայնում է հորատող նավերի իր նավատորմը։ Մինչ որոնողական աշխատանքները շարունակվում են, ջանքեր են գործադրվում, որպեսզի 2023 թվականին քաղաքացիներին 540 միլիարդ խորանարդ մետր բնական գազ հասանելի լինի»,- գրում է թերթը։
Պարբերականի տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հրամանագրով Զոնգուլդակ Սաքարյա բնական գազի հանքավայրը ներառվել է նախագծային պետական աջակցության ծավալի շրջանակում։
«Սեւ ծովում 540 միլիարդ խորանարդ մետր բնական գազի արդյունահանման եւ օգտագործման համար 145 միլիարդ լիրա (մոտ 10 միլիարդ դոլար) ներդրում կուղվի»,- գրում է պարբերականը: