Հռչակավոր Ալեքսեյ Միշինը վարպետության դասեր կանցկացնի Երևանում
Գեղասահքի հռչակավոր ռուսաստանցի մարզիչ Ալեքսեյ Միշինը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի հրավերով Երևանում մայիսի 1-ից ուսումնամարզական հավաքներ կանցկացնի իր սաների հետ, նաև վարպետության դասընթացներ հայ մարզիչների և պատանի գեղասահորդների հետ, հաղորդում է ՀԳՖ-ի մամուլի ծառայությունը։
Հավաքների կազմակերպման գործում աջակցել է համաշխարհային ճանաչում ունեցող գեղասահորդ, պրոդյուսեր, ISU Skaiting Awards մրցանակաբաշխության հիմնադիր, բազմազան դիտարժան շոու ծրագրերի հեղինակ, ՀԳՖ փոխնախագահ` Արի Զաքարյանը։