Հայաստանն ու Ռուսաստանը նոր իրականության մեջ են հայտնվել. Ռուս պատգամավոր
Կորոնավիրուսի համավարակի պատճառով բավական երկար ժամանակ է՝ չենք տեսնվել Հայաստանից մեր գործընկերների հետ: Ցավոք, մենք նոր իրականության մեջ ենք հայտնվել: Այս մասին ապրիլի 21-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի պատգամավոր Օլեգ Նիլովը, «Արդար Ռուսաստան» սոցիալիստական քաղաքական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Օլեգ Նիլովը։
Նախ, քաղաքական գործիչը հայտնեց, որ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաեւը լարված հանդիպումների պատճառով Նիլովին խնդրել է փոխարինել իրեն։
«Նախկինում Հայաստանն ու Ռուսաստանը ավելի շատ զբաղված էին այլ հարցերի լուծմամբ։ Իսկ այսօր, եթե խոսքը միջնաժամկետ հեռանկարի մասին է, մենք, ինչպես ենթադրում եմ, ստիպված կլինենք ավելի շատ շփվել։ Տնտեսական ու մշակութային խնդիրներն ավելի շատ կլինեն։ Դա բխում է ինչպես մեր քաղաքացիների, այնպես էլ մեր երկրների շահերից։ Այդպիսի հնարավորություններ, ըստ էության, պարզապես ավելի շատ կլինեն»,- նշեց ռուս պատգամավորը:
Նա նաեւ հայտարարեց Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկինի հուշարձանի բացման մասին։ Պետդումայի պատգամավորի խոսքով՝ եթե առաջին հայացքից ժողովրդավարական, քաղաքակիրթ, մշակութային շատ երկրներում այդպիսի հուշարձանները քանդվում են, Հայաստանում որոշեցին այլ կերպ վարվել։ Քանդման են ենթարկվում, Նիլովի խոսքով, ազատամարտիկ զինվորների հուշարձանները: Իսկ Հայաստանը գնաց իր ճանապարհով՝ չհետեւելով նոր թրենդերին եւ ազդեցություններին: «Իսկ մենք, գտնվելով Հայաստանում, հայ գործընկերների հետ միասին հակառակ միտում ենք ցույց տալիս։ Սա շատ կարեւոր եւ շատ խորհրդանշական է»,- ասաց ռուսական կուսակցության ներկայացուցիչը։