Վին Դիզելը բացահայտել է տասներորդ «Ֆորսաժի» անվանումն ու հայտարարել նկարահանումների մեկնարկի մասին
Ամերիկացի դերասան Վին Դիզելը բացահայտել է «ֆորսաժի» տասներորդ մասի անվանումն ու հայտարարել դրա նկարահանումների մեկնարկի մասին, հայտնում է The Hollywood Reporter-ը։
Արտիստն իր սոցիալական ցանցում հայտարարել է, որ ժապավենը կկրի «Fast X» անվանումը։ Դիզելը նաեւ հրապարակել է ժապավենի լոգոյի լուսանկարը։
Այս պահին սյուժեի մանրամասները հայտնի չեն։ Սպասվում է, որ ֆիլմաշարի եզրափակչի առաջին մասը կնկարահանվի «Ֆորսաժի» վերջին էպիզոդի հետ զուգահեռ։
Ենթադրվում է, որ ժապավենը կթողարկվի 2023թ․-ի մայիսին։