Հայաստանում չափահասներին քաղցկեղի բուժման գործում գրեթե ոչ ոք համակարգված կերպով չի օգնում
Վերջին տարիների ընթացքում Հայաստանում արյան համակարգի չարորակ եւ արյունաբանական այլ հիվանդություններ ախտորոշվել են միջինում 800-1000 պացիենտի մոտ։ Այս մասին տեղեկացնում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:
Հայաստանում քաղցկեղի բուժման ծախսերը պետությունը հոգում է ոչ ամբողջությամբ։ Անչափահասների բուժման խնդիրն անհամեմատ ավելի լավ է կազմակերպվում պետական հոգածությամբ։ Բացի այդ, կան մի շարք բարեգործական կազմակերպություններ և անհատ բարերաներ Հայաստանում և այլ երկրներում, որոնք ֆինանսական օգնություն են տրամադրում անչափահասներին՝ քաղցկեղի բուժման համար։
Սակայն չափահասներին քաղցկեղի բուժման գործում գրեթե ոչ ոք համակարգված կերպով չի օգնում։
2019 թվականին ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանի, արյունաբան Երվանդ Հակոբյանի և քաղցկեղ վերապրած պացիենտի կողմից հիմնադրվել է ԱՌԱԳԱՍՏ բարեգործական հիմնադրամը։
Հիմնադրամի շահառուներն են քաղցկեղից և արյան համակարգի հիվանդություններից բուժվող 25-ից բարձր տարիք ունեցող ՀՀ քաղաքացիներ։ Հիմնադրամի հիմնական նպատակն է աջակցել hիմնադրամի շահառուների՝ համապատասխան ժամանակակից և անվճար բուժօգնությանը Հայաստանում։
Առաջիկայում հիմնադրամը նախատեսում է կազմակերպել «Արվեստը կյանքի համար» խորագրով և մի շարք այլ միջոցառումներ, որի ողջ հասույթը ուղղվելու է Հիմնադրամի նպատակների իրականացմանը։