Procter & Gamble-ը կարող է լքել Ռուսաստանը. Reuters
Ամերիկյան Procter & Gamble (P&G) ընկերությունը հայտարարել է ռուսական շուկայից հնարավոր հեռանալու մասին՝ պատժամիջոցների, ֆինանսական սահմանափակումների եւ մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցիչներին։
Ինչպես նշում են P&G-ում, որոշում կայացնելու գլխավոր գործոնը կլինի ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը մանրածախ հաճախորդների, մատակարարների եւ կորպորացիայի դիստրիբյուտորների վրա։ Մինչ Ուկրաինայում ՌԴ Զինված ուժերի հատուկ օպերացիայի մեկնարկը, բիզնեսը Ռուսաստանում եւ Ուկրաինայում բերում էր ընկերության համաշխարհային շահույթի 1.5 տոկոսից մինչեւ 2 տոկոսը:
Անցյալ ամիս P&G-ն հայտարարել էր իր բիզնեսի ռուսական հատվածում ներդրումների դադարեցման եւ Ռուսաստանի Դաշնություն արտահանվող ապրանքների ցանկի կրճատման մասին։