Երևան, 26.Նոյեմբեր.2024, 00:00 |
Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը Մանչեսթ... «Փարվանա»-ի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW... Արսենալի նախկին հարձակվող հազիվ է փրկվել դանա... Մանկապարտեզի դաստիարակը սաներից մեկին պարբերա... Ադրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կ... Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև, դա յուրաքան... Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել Սոցիալ... Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճ... Ատալանտայից անդրադարձել են Սպերցյանի հնարավոր... Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլուն՝ Վ... 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հա... Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարող... Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Ալիևը Գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել. կա վիրա... Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաս... Լարված իրավիճակ. տղամարդը մարտական նռնակով զի... Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շա... Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի ... Կոթի գյուղում տներ են այրվել Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում... Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառու... Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության մի... Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություն... Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել... Քննարկվել են նախարարության և Եվրոպական ներդրո... Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ն դիմե... Կուրսկի մարզում ռուսական ուժերը բրիտանացու են... Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճան... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավակա... ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթիկ ծովի չափազանց կարևոր... Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պ... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. ... Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոնները չեն ... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա ՀՀ քաղա... Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տ... Հովիկ Աղազարյանը որոշել է հետաձգել մանդատը վա... Պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամ... Հովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարո... Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պա... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... ՄԻՊ-ն անդրադարձել է փաստաբանների վրա «Հարկայի... ՌԴ դեսպանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական ա... Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հե... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տ... Սևանա լճի մակարդակը իջել է Դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկ... Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո... Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տե... Կոնտեն պատմել է՝ ինչ է ասել ֆուտբոլիստներին Ռ... 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկ... Օդի ջերմաստիճանը կնվազի «Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս... Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀՀ-ի անվտանգությ... Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է Նոյեմբերի 18-24-ը Երևանի մետրոպոլիտենում ուղև... Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փ... Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը... Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կե... Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն... 18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատա... 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառ... Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է ան... Կանանց հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի... Ռումինիայի նախագահական ընտրություններում անակ... Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ... Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտ... Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարոր... Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև... 2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն... Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը ... «BMW» մակնիշի մեքենա է այրվել․ մանրամասներ Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ...

Հայ գիտնականները կուսումնասիրեն իսլամի և ազգայնականության ազդեցությունը հարևան երկրներում ընթացող գրծընթացների վրա

Մեր տարածաշրջանի երկրներում ընթացող ներհասարակական գործընթացների խորքային վերլուծություն և մասնագիտականքննարկումների կազմակերպում, իրավիճակի ուսումնասիրում տեղերում, բարձր ազդեցության գործակցով ամսագրերում հոդվածների հրապարակում և անգլերեն մենագրության հրատարակում, Հայաստանում արևելագիտության շարունակական բարձրացում, ինչպես նաև արհեստական բանականության գործիքակազմի կիրարկում տվյալների մեծ ծավալների վերլուծության համար՝ «Իսլաﬕևազգայնականությանհամադրությունը ՀՀ հարակից երկրներում (Թուրքիա, Իրան, Ադրբեջան և Վրաստան)․ինքնության և քաղաքականության կերպափոխուﬓեր» գիտական նախագծի հիմնական նպատակներն են։

Նախագիծն իրականացվում է ՀՀ գիտության կոմիտեի «Առաջատար հետազոտությունների աջակցության» ծրագրի շրջանակում, որը նախատեսված է 5 տարվա համար։ Նախագծի ղեկավարն է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի աշխատակից, Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ծրագրի ղեկավար, պատմական գիտությունների դոկտորՎահրամ Տեր-Մաթևոսյանը։

Ըստ նրա՝ առաջատար հետազոտությունների աջակցության մրցութային ծրագրի շրջանակում առաջին անգամ Հայաստանում չափազանց բարձր նշաձող է սահմանվել, ինչպես նաև բավականաչափ ֆինանսավորում է հատկացվել, ինչը լուրջ խթան է գիտության զարգացման համար։ Ֆինանսավորումը հատկապես արդիական է հումանիտար ոլորտի համար, որը մեր երկրում, մի շարք գործոններով պայմանավորված, շատ առումներով զիջում է բնագիտականին։

«Այն հանգամանքը, որ հումանիտար և հասարակագիտական գիտություններից ընդամենը 4 թիմ է հաղթել, խոսում է այն մասին, որ շատ բարձր նշաձող է սահմանված, հատկապես՝թիմերի ղեկավարների համար։ Հայաստանում մեր գիտակարգումայդ չափանիշներինհամապատասխանող շատ քիչ թվով գիտնականներ կան։ Հետևելով միջազգային գիտաչափության նորմերին՝ Գիտության կոմիտենբարձր չափորոշիչներ է սահմանել ու փոխում է գիտական քաղաքականության հիմքերը» - ասաց նա, հավելելով, որ, գուցե թե նոր պահանջները գիտական հանրության մի մասը սվիններով է ընդունում, բայց զարգացումն անհնար է առանց «հարմարավետության գոտուց» դուրս գալուև ջանադիր ու հետևողական աշխատանքի։

Ըստ Վահրամ Տեր-Մաթևոսյանի, անցյալում թողնելով կոմունիստական կաղապարված գաղափարախոսությունը, անցումային շրջանում հումանիտար գիտության զարգացման առումով արժեքավոր տարիներ կորցրեցինք։ Բնական գիտությունների, ՏՏ ոլորտի վրա ուշադրության մշտատև շեշտադրումը հանգեցրեց հումանիտար և բնագիտական ոլորտների միջև վիթխարի անհամաչափության։

«Ամերիկյան համալսարանում մենք սկսում ենք հանդիպումների շարք, որպեսզի քննարկենք, թե ինչպես զարգացնել հումանիտար գիտությունների ոլորտը։ Եթե երկրում չկան զարգացած ու մրցակցային հումանիտար ու հասարակական գիտություններ ու կրթություն, ապա առաջացածհասարակական խնդիրներին լուծումներ գտնելը դժվարանում է», - պարզաբանեց նա, նշելով, որ չգիտի, թե քանի տարուց հայ հասարակությունն իր վրա կզգա այսօրվա փոփոխությունների ազդեցությունը, բայց այդ ուղղությամբ քայլերն անհրաժեշտ են՝ հարկ է լուրջ գիտական դպրոցներ ստեղծել։

Նախագծի մասնակիցներն իրենց ոլորտներում հայտնի գիտնականներ են՝ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը, իրանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը, թուրքագիտության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածուՎարուժան Գեղամյանը, Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ, արաբագետ, պատմական գիտությունների թեկնածու Արաքս Փաշայանը, բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Նազելի Նավասարդյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող, իսլամագետ, պատմական գիտությունների թեկնածու Նաիրա Սահակյանը։ Նախագծում կներգրավվեն նաև մագիստրատուրայի չորս ուսանողներ, որոնցից նվազագույնը երկուսը նախագծում մասնակցելու ընթացքում կդառնան ասպիրանտներ, և ծրագրի եզրափակումից հետո կկարողանան երկրի բուհերում դասավանդել հետազոտության արդյունքները։

Տվյալ հետազոտության թեման, ըստ թուրքագետի, կարևոր է առաջին հերթին զուտ գիտական առումով, բայց այն շատ կարևոր է Հայաստանի համար նաև ազգային անվտանգության տեսանկյունից, քանի որ 4 հարևան երկրներում վերջին 20-25 տարվա ընթացքում հասարակական ոլորտում վիթխարի արժեհամակարգային փոփոխություններ են տեղի ունեցել, բայց այդ փոփոխությունների լուրջ և խորքային վերլուծություն Հայաստանում չի անցկացվել, այդ թվում՝ դրանց վրա կրոնի և ազգայնականության ազդեցության առումով։

«Մեր նպատակն էմեր տարածաշրջանի վերաբերյալ ավելի խորքային վերլուծության համար Հայաստանի գիտական հանրույթին նոր ազդակ հաղորդել։ Վերջին շրջանում,ցավոք, վերլուծությունները դուրս չեն գալիս սոցիալական հարթակների կամ փորձագիտական հարցազրույցների տիրույթից՝ունենալով շատ կարճ կյանք, ու գիտնականներին հանրային կարծիքի ձևավորման, հանրությանը տեղեկացնելու առումով երկրորդ պլան են մղում։ Մենք որոշել ենք պարբերաբար կլոր սեղաններ անցկացնել այս թեմայի վերաբերյալ՝ մեր հետազոտությունների արդյունքները ներկայացնելու համար», - ասաց նա։

Նախագծի շրջանակում հայ գիտնականները կայցելեն հարևան երկրներ (Ադրբեջանից բացի, հասկանալի պատճառներով) տեղերում հետազոտություններ անցկացնելու համար։

«Մենք հիմա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհով ենք ընթանում, ու մեզ համար կարևորագույն խնդիրը պետք է լինի, թե ի՞նչ է կատարվում սահմանից այն կողմ։ Օրինակ, Կարսի, Արդահանի և Իգդիրի նահանգներում։ Ինչպիսի՞ տրամադրություններ են այնտեղ տիրում, ինչպիսի՞ գաղափարական ու քաղաքական գործընթացներ են տեղի ունենում։

Կամ ասենք Վրաստանում, որի տարածքով իրականացվում է Հայաստանի արտաքին առևտրի 70 տոկոսը։ Ինչպե՞ս են Թուրքիան և Ադրբեջանը այնտեղ կարողացել ստեղծել իսլամի այնպիսի դերակատարում, որը վրացական պետության և ուղղափառ եկեղեցու համար խնդիր է դարձել», - պարզաբանեց գիտնականը։

Ինչ վերաբերում է իսլամի և ազգայնականության համադրության հարցերին, ապա, ըստ Վահրամ Տեր-Մաթևոսյանի, երբ 1960-ականներից Մերձավոր Արևելքում սկսվեց իսլամի վերելքի նոր փուլը, այն քաղաքական զենք դարձավ, շատ ավելի ուժեղ զենք, քան այլ գաղափարախոսությունները, ասենք, պահպանողականությունը, սոցիալիզմըկամ ազատականությունը։ Կրոնըդարձավ նաև այն առանցքը, որի շուրջ ձևավորվեցին հասարակական-քաղաքական խորքային համակարգեր։

«Թուրքիայի պարագայում սա շատ ավելի ցցուն է, այն միշտ իրեն դրսևորել է որպես իսլամական աշխարհի առաջնորդ։ Մենք տեսնում ենք, որ իսլամը շատ ավելի է կարողանում օգտագործել կրոնի և ազգայնականության բոլոր դրսևորումները, թե՛ երկրի ներսում և թե՛ երկրից դուրս օրակարգեր ձևավորելու համար։ Իսլամը կարողանում է տարաբնույթ գործիքներով ճիշտ ուղերձներ հղել հասարակությանը։ Թուրքիայում 1970թ․-ից մինչև 2001 թ․ յուրաքանչյուր 6 ժամը մեկ մզկիթ է կառուցվել։ Այդ երկրումհավատքի հարցերը կարգավորում է հատուկ ստեղծված Կրոնի գործերի նախագահությունը (Դիանետ)։ Այո, Թուրքիան նախորդ դարում աշխարհիկ պետություն էր, բայց 1990-ականներից ամեն ինչ փոխվեց, երբ առաջին անգամ «Բարօրություն»իսլամիստական կուսակցությունը հաղթեց ընտրություններում։ Ու էրդողաննայդ ամենի հետևանքն է, ոչ թե՝ պատճառը», - ասաց նա։

Հայ գիտնականների հետազոտման թեմաներից մեկը կդառնա թուրքական դպրոցներում իսլամի պարտադիր դասավանդման hետևանքների հարցը, հասկանալու համար, թե ինչպես է այն ազդում հարևան երկրի քաղաքացիներիաշխարհայացքի ու արժեքների ձևավորման վրա։ Ըստ Վահրամ Տեր-Մաթևոսյանի՝ 1980-ականներից սկսած թուրքական դասագրքերի բովանդակությունը զգալի փոփոխություններ է կրել։ Կրոնական imam-hatip դպրոցների կազմը և ազդեցությունը ևս մեծապես աճել է։

Հայ գիտնականներին հարկ է վերլուծել բոլոր այն խորքային գործընթացները, որոնց շնորհիվ Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիան համաշխարհային ազդեցիկխաղացող է դարձել, ընդլայնել է իր աշխարհագրական ներկայացվածությունը, օգտագործելով ինչպես կրոնը, այնպես էլ «փափուկ ուժը»։ Մասնավորապես, Թուրքիայի դեսպանատներում կրոնի գործերով հատուկ կցորդներ կան, որոնք որոշումեն, թե ինչ քարոզներ պետք է կարդալ թուրքական մզկիթներում։ Դրանից զատ, տարբեր երկրներում նրանք բացում են իրենց «Յունուս Էմրե» մշակութային կենտրոնները։

«Վրաստանում մի քանի այդպիսի կենտրոն ունեն։ Այնտեղ թուրքերեն եւ թուրք գրականություն է դասավանդվում, պարբերաբար թուրքերենի օլիմպիադաներ են անցկացվում, Վրաստանի քաղաքացի ուսանողներին տանում են Թուրքիա, ու այնտեղից նրանցմեծ մասը հիացած է հետ գալիս։ Բացի այդ,Վրաստանում լրջորեն աճել է ադրբեջանցիների կազմակերպվածության մակարդակը, մոտավորապես 300հազար են դարձել, և նրանք մեզ համար կարևոր ճանապարհային հանգույցների վրա են բնակվում։Մառնեուլի, Դմանիսի, Բոլնիսի և Գարդաբանի շրջաններում նրանք մեծամասնություն են կազմում։ Հակառակ Ադրբեջանի՝Վրաստանի ադրբեջանցիների պարագայում մոտ 75 տոկոսը սուննի են, իսկ 25-ը՝ շիա։Այդ իսկ պատճառով մենք ուզում ենք հասկանալ, թե այս ժողովրդագրական փոփոխությունները և կրոնական-ազգայնական օրակարգերն ինչպիսի ազդեցություն են թողել Վրաստանում», - ասաց նա։

Ինչպես նշեց գիտնականը, Թուրքիայում հայերի հանդեպ վերաբերմունքը, ընդհանուր առմամբ, շարունակում է մնալ թշնամական և անբարյացակամ։ Թուրքիայում անցկացված վերջին սոցիոլոգիական հետազոտության տվյալներով՝ հարցվածների շուրջ 63 տոկոսը Հայաստանը համարում են Թուրքիայի թիվ1 սպառնալիքը։ Հայաստանում նույնպես Թուրքիան ընկալվում է որպես ամենամեծ սպառնալիք։ Դրա վրա ազդում են թե քարոզչությունը, և թե՝ պատմության և ինքնության հարցերը։ Ըստ գիտնականի, միջին վիճակագրական թուրքի գիտելիքը Հայաստանի մասին ձևավորվում է ադրբեջանամետ և ազգայնամոլական ԶԼՄ-ների ազդեցության ներքո։ Այդ պատճառով նրանք մեր մասին սաստիկ խեղաթյուրված պատկերացում ունեն։ Մասնագետներիև հասարակական գործիչների մասնակցությամբ քննարկումների շնորհիվ հայ հասարակությունը Թուրքիայի մասին մշտապես ու ավելի օբյեկտիվ պատկերացում ունի։

«Ու այսպիսի վիճակում մենք մտնում ենք հարաբերությունների կարգավորման փուլ, երբ Թուրքիայի հասարակական կարծիքի հետ գրեթե աշխատանք չի կատարվել, պետական ղեկավարների մակարդակով թուրք լրագրողներին շատ քիչհարցազրույցներեն տրվել, չնայած Թուրքիայից ժամանակ առ ժամանակ լրագրողներ են գալիս այստեղ։ Բայց եթե դու այդ գործը չես անում, ապա ուրիշներն են անում, իրենց խոսույթներով», - ասաց նա։

Դիցուք, Հայաստանին սահմանակից Կարսը, Արդահանը և Իգդիրը Թուրքիայի կենտրոնական և արևմտյան նահանգների համեմատաղքատ շրջաններ են։ Տեղի մի շարք գործիչներ ու հատկապեսքրդական բնակչությունը հետաքրքրված են Հայաստանի հետ սահմանի բացմամբ, քանի որ դա նրանց զարգանալու հնարավորություն կտա։

«Օրինակ Կարսի քաղաքական գործիչները մշտապես ասում են, թե իրենք շահագրգռված են, որ սահմանը բացվի։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը ձեռքերը ծալած չի նստելու։ 2004 թվականին Ադրբեջանը Կարսում հյուպատոսություն բացեց, որի նպատակը մեկն էր՝ հակահայկական տրամադրությունների սերմանումը», - պարզաբանեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում կրոնի հարցերին, ըստ գիտնականի, այն ևս խորքային փոխակերպումների փուլում է։ «Ադրբեջանական շիականությունը շատ ինքնատիպ զարգացման փուլերով է անցել, պատմականորեն է այդպես ստացվել։ Եթե 30 տարի առաջ շիաների և սուննիների հարաբերակցությունը 65/35 էր, ապա այժմայդ հարաբերակցությունը փոխվել է։ Այս առումով շատ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում, մեզ այդ ամենը հասկանալ է պետք։ Օրինակ, ինչպես է Իլհամ Ալիևը ըստ անհրաժեշտության օգտագործում կրոնական գործերը։ Գնում է Մեքքա հաջ կատարելու, վերադառնում՝ Բաքվում կրոնական առաջնորդների է բանտարկում։ Նաև իսլամական պոպուլիզմն է օգտագործվում կրոնական հակազդեցություն առաջացնելու համար։ Օրինակ, հիմա Արցախում բարձրախոսներով ազան են միացնում, որպեսզի կրոնական հակազդեցություն առաջացնեն», - ասաց նա։

Խոսելով այն մասին, թե Հայաստանի կառավարությունը արտաքին քաղաքականության մեջ որոշում կայացնելիս որքա՞ն է հաշվի առնում գիտնականների կարծիքը, Վահրամ Տեր-Մաթևոսյանը նշեց, որ մինչև 2018 թվականը ԱԳՆ-ի հետ շփման կարգավորված գիծ կար, 2018-ից հետո որոշակի փորձեր ևսարվեցին, բայց 2020 թվականի պատերազմից հետո ԱԳՆ-ի մակարդակով հանդիպումներն ընդհանրապես դադարեցին։

«Բայց այսօր, երբ Հայաստանը գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում, մասնագիտական կարծիքն ավելի քան կարևոր է։ Այսօր մենք կկամենայինք ավելի ներգրավված լինել, որպեսզի պետականության համար կարևոր որոշումներ ընդունելուց առաջ մասնագիտական կարծիքը լսվեր։ Եվ դա բնական է։ Չէ՞ որ, եթե պետությունը վճարում է հետազոտությունների համար, ապա և հարկ է որ արդյունքներ պահանջի և դրանք կիրառի որոշում ընդունելիս», - ասաց գիտնականը։

Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը Մանչեսթ... «Փարվանա»-ի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW... Արսենալի նախկին հարձակվող հազիվ է փրկվել դանա... Մանկապարտեզի դաստիարակը սաներից մեկին պարբերա... Ադրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կ... Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև, դա յուրաքան... Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել Սոցիալ... Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճ... Ատալանտայից անդրադարձել են Սպերցյանի հնարավոր... Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլուն՝ Վ... 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հա... Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարող... Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Ալիևը Գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել. կա վիրա... Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաս... Լարված իրավիճակ. տղամարդը մարտական նռնակով զի... Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շա... Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի ... Կոթի գյուղում տներ են այրվել Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում... Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառու... Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության մի... Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություն... Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել... Քննարկվել են նախարարության և Եվրոպական ներդրո... Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ն դիմե... Կուրսկի մարզում ռուսական ուժերը բրիտանացու են... Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճան... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավակա... ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթիկ ծովի չափազանց կարևոր... Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պ... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. ... Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոնները չեն ... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա ՀՀ քաղա... Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տ... Հովիկ Աղազարյանը որոշել է հետաձգել մանդատը վա... Պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամ... Հովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարո... Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պա... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... ՄԻՊ-ն անդրադարձել է փաստաբանների վրա «Հարկայի... ՌԴ դեսպանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական ա... Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հե... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տ... Սևանա լճի մակարդակը իջել է Դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկ... Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո... Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տե... Կոնտեն պատմել է՝ ինչ է ասել ֆուտբոլիստներին Ռ... 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկ... Օդի ջերմաստիճանը կնվազի «Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս... Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀՀ-ի անվտանգությ... Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է Նոյեմբերի 18-24-ը Երևանի մետրոպոլիտենում ուղև... Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փ... Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը... Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կե... Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն... 18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատա... 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառ... Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է ան... Կանանց հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի... Ռումինիայի նախագահական ընտրություններում անակ... Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ... Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտ... Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարոր... Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև... 2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն... Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը ... «BMW» մակնիշի մեքենա է այրվել․ մանրամասներ Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan