Պուտինը հրամայել է չեղարկել «Ազովստալ»-ի գրոհումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Մարիուպոլի «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել եւ հրամայել է չեղարկել այն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Արդյունաբերական գոտու առաջարկվող գրոհը նպատակահարման չեմ համարում։ Հրամայում եմ չեղարկել»,- ասել է Պուտինը։
«Այո», - պատասխանել է Շոյգուն:
Պուտինը «Ազովստալ»-ի վրա գրոհի չեղարկումը բացատրել է ռուս զինվորականների կյանքը փրկելու նկատառումներով։
«Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն՝ միշտ պետք է մտածենք, բայց այս դեպքում՝ առավել եւս՝ մեր զինվորների ու սպաների կյանքն ու առողջությունը փրկելու մասին։ Կարիք չկա մտնել այդ կատակոմբների մեջ եւ սողալ գետնի տակով այդ արդյունաբերական օբյեկտներով»,- ասել է Պուտինը:
«Արգելափակեք այդ արդյունաբերական գոտին, որպեսզի նույնիսկ ճանճ չթռնի»,- ընդգծել է նա։
Ռուսաստանը երաշխավորում է կյանքը եւ արժանապատիվ վերաբերմունքն այն ուկրաինացի զինվորականներին, ովքեր դուրս կգան «Ազովստալ»-ից, ասել է Պուտինը։