Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարիուպոլի գրավման մասին՝ առանց «Ազովստալ»-ի տարածքի
ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարիուպոլի գրավման մասին։ Նրա խոսքով՝ Մարիուպոլի շրջափակման ժամանակ ՈւԶՈւ խմբավորումների, օտարերկրյա վարձկանների թիվը մոտ 8100 մարդ է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Շոյգուն նաեւ հայտնել է, որ «Ազովստալ»-ի տարածքում ավելի քան երկու հազար «գրոհային» է արգելափակված։ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը եւ Մարիուպոլում Դոնբասի հանրապետությունների ստորաբաժանումները ձեռնարկել են բոլոր միջոցները բնակչությանը պաշտպանելու համար, զեկուցել է նա Պուտինին։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ չնայած զինյալների հակազդեցությանը, Մարիուպոլում տարհանվել է ավելի քան 142 հազար քաղաքացի։
Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերին երեքից չորս օր է պետք «Ազովստալ»-ի մասով աշխատանքներն ավարտելու համար, որտեղ արգելափակված են զինյալները։