Կապիտոլիումի անձնակազմը տարհանվել է՝ ԱՄՆ բանակի պարաշյուտային ջոկատով ինքնաթիռի պատճառով
Չորեքշաբթի Կապիտոլիումի անձնակազմի տարհանում է իրականացվել՝ ԱՄՆ բանակի «Ոսկե ասպետներ» պարաշյուտային ջոկատի անդամներով ինքնաթիռի պատճառով, որը Մերիլենդ նահանգի Էնդրյուս ռազմաբազայից ուղեւորվում էր դեպի Վաշինգտոնի Ազգային պարկի մարզադաշտ, որտեղ պարաշյուտիստները պետք է ելույթ ունենային բեյսբոլի խաղից առաջ, հաղորդում է Associated Press-ը:
Նրա խոսքով՝ Կապիտոլիումի ոստիկանությունն աշխատակիցներին ահազանգել էր սպառնալիքի մասին, երբ ինքնաթիռը պտտվում էր Կապիտոլիումի շենքերի համալիրի մոտ փակ օդային տարածքում։ Ռադարների տվյալների համաձայն՝ ինքնաթիռն ամբողջ ժամանակ փակ օդային տարածքից դուրս է գտնվել՝ անմիջապես Կապիտոլիումի վերեւում, նշում է AP-ն։
Աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ քննիչները դեռ պարզում են, թե ինչու ինքնաթիռի թռիչքը պատշաճ կերպով չի համաձայնեցվել Վաշինգտոնում իրավապահների հետ։ Գործակալության զրուցակիցները նշել են, որ, ըստ նախնական տվյալների, օդաչուն հավանաբար պատշաճ կերպով չի հայտնել թռիչքի մասին կամ համապատասխան թույլտվություն չի ունեցել։
Reuters-ը հայտնել է, որ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննություն կանցկացնի։