Հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի հայրը պատմել է, որ Շեպելեւը ծախսել է իր թոռան՝ Պլատոնի՝ գրեթե ամբողջ գումարը
Հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հայրը՝ Վլադիմիրը, Teleprogramma.pro-ին տված հարցազրույցում ասել է, որ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւն իր թոռան՝ Պլատոնի բանկային հաշվի գրեթե ողջ գումարը ծախսել է։ Հայտնի է, որ այդ հաշիվը բացել է հենց ինքը՝ արտիստուհին։
«Շեպելեւը ծախսել է իմ թոռան գրեթե ամբողջ գումարը։ Մենք գնացինք բանկ՝ պարզելու, թե որքան գումար ունի Պլատոնը այն հաշվեհամարում, որը Ժաննան ժամանակին թողել է նրան։ 6 եվրո էր։ Ուղղակի փող չկա։ Դա պարզել են մեր փաստաբանները հարցման արդյունքում»,- դժգոհել է նա։
Արտիստուհու նախկին սիրեցյալի եւ նրա ծնողների հարաբերությունները չեն կարգավորվել նույնիսկ նրա մահից հետո։ Վլադիմիր Ֆրիսկեն մի քանի տարի չի տեսել թոռանը։