Հայիթիում ավիավթարի հետևանքով 5 մարդ է զոհվել
Առնվազն հինգ մարդ է զոհվել Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից արեւմուտք ընկած թեթեւշարժիչային ինքնաթիռի կործանման հետևանքով, հայտնում է Agence France-Presse-ը։
Նշվում է, որ ինքնաթիռում վեց մարդ է եղել, նրանցից մեկը ողջ է մնացել։ Ինքնաթիռը բախվել է բեռնատարին, ինչի հետեւանքով վիրավորվել է մոտակայքում գտնվող եւս երեք մարդ: Իշխանությունները հետաքննում են միջադեպի պատճառները։