Ամերիկայի գավաթ․ Լևոն Արոնյանի և Սամուել Սեւյանի հաղթական մեկնարկը
Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Ամերիկայի գավաթի խաղարկությունում։
Քառորդ եզրափակիչում հայ գրոսմայստերի մրցակիցը Ռեյ Ռոբսոնն է։ Երկու դասական պարտիաներից առաջինում Լեւոն Արոնյանը սպիտակներով առավելության է հասել 52-րդ քայլում։
Ապրիլի 21-ին տեղի կունենա երկրորդ դասական պարտիան։
Հաղթանակով է ավարտել առաջին պարտիան նաեւ ամերիկահայ Սամուել Սեւյանը, որի մրցակիցը Ուեսլի Սոն է։
Մյուս երկու զույգերում Լենիեր Դոմինգեսն ու Սեմ Շենքլանդը եւ Ֆաբիանո Կարուանան ու Ջեֆրի Սյոն խաղացել են ոչ ոքի։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 300 հազար դոլար է։ Հաղթողը կստանա 50 հազար դոլար։