Իռլանդացին մի տարվա մեջ 12 272 անգամ բողոքել է օդանավակայանի աղմուկից
2021թ․ Դուբլինի միջազգային օդանավակայանում ստացված բոլոր բողոքների ավելի քան 90 տոկոսը եղել է մի անձից։ Ինչպես նշում է Independent-ը, Դուբլինի Օնգար արվարձանի անանուն բնակիչը 12 272 անգամ բողոքել է օդանավակայանի աղմուկից։
Հրատարակությունը նշում է, որ «թեժ գծի» օպերատորը օրական միջինը 34 բողոք է գրանցել։
Նշվում է, որ 2020թ․ իռլանդացին 6227 անգամ է բողոքել օդանավերի աղմուկից, իսկ 2022թ․ սկզբից նրա համարից արդեն 5276 բողոք է ստացվել։
Միևնույն ժամանակ, տեղական օրենսդրության նորմերի համաձայն, օդանավերը պետք է վայրէջք եւ թռիչք կատարեն օդում այնպես, որ նվազագույն անհանգստություն պատճառեն օդանավակայանի մոտ գտնվող բնակավայրերի բնակիչներին: