Պետք չէ սպասել, որ Թուրքիան պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան չի կարող ազնիվ միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, եթե միանա Մոսկվայի դեմ պատժամիջոցներին, ըստ նրա, պետք չէ սպասել Անկարայի կողմից Մոսկվայի դեմ պատժամիջոցներին։
«Ինչպե՞ս կարող ենք ազնիվ միջնորդ դառնալ, եթե միանանք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, հետևաբար, պետք չէ մեզնից ակնկալել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ, դա ճիշտ չի լինի», - CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է Չավուշօղլուն։