Ռուս թենիսիստներին թույլ չեն տա մասնակցել Ուիմբլդոնին
Ռուս թենիսիստներին թույլ չեն տա մասնակցել Ուիմբլդոնին՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու պատճառով, հայտնում է Sportico-ն։ Այսպիսով, մրցաշարին չեն կարողանա մասնակցել աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը և աշխարհի ութերորդ ռակետ Անդրեյ Ռուբլևը։
Երկու թենիսիստներն էլ դեմ են արտահայտվել պատերազմին, սակայն ուղղակիորեն չեն դատապարտել ռուսական ներխուժումը։ Անդրեյ Ռուբլյովը պատերազմի մեկնարկի հաջորդ օրը Դուբայում կայացած մրցաշարի ժամանակ գրել է No war, please արտահայտությունը իրեն նկարահանող տեսախցիկի օբյեկտիվի վրա։
Դանիիլ Մեդվեդևը նույն օրը Մեքսիկայի մրցաշարից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է. «Ես լիովին կողմ եմ խաղաղությանը»։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ կարող է հայտարարվել ռուս և բելառուս մարզիկների պաշտոնական որակազրկման մասին։
Այս դեպքում Ուիմբլդոնը կլինի թենիսի առաջին մրցաշարը, որն ամբողջությամբ մերժեց ռուսների մասնակցությունը Ուկրաինա ներխուժման պատճառով։