Ալեն Սիմոնյանի Բալի գործուղումն արժեցել է 18 մլն 348 հազար դրամ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության Բալի գործուղումը պետական բյուջեի վրա արժեցել է 18 մլն 348 հազար դրամ։ Գումարը ներառում է ավիատոմսը, օրապահիկը և հյուրանոցային ծախսերը։ Ավիատոմսի և հյուրանոցի համար ընդհանուր վճարվել է 17 մլն դրամ։ Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Ազգային ժողովի աշխատակազմից։
Նշվում է, որ թե՛ ավիատոմսերը, թե՛ հյուրանոցն էկոնոմ դասի են եղել։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 18-23-ը Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ինդոնեզիայի Բալի կղզում ԱԺ աշխատակազմի և իշխանական պատգամավորների հետ մասնակցել է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին։ Պատվիրակության կազմում եղել է 11 հոգի։
Ստորև ներկայացնում ենք աղյուսակը, որում երևում է, թե պատվիրակության անդամներից յուրաքանչյուրի համար որքան գումար է ծախսվել։