ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նամակներ է ուղարկել Պուտինին և Զելենսկուն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նամակներ է ուղարկել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն՝ խնդրելով ընդունել իր այցը Մոսկվա և Կիև, ասել է Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Երեկ կեսօրին առանձին նամակներ են փոխանցվել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի մշտական ներկայացուցչություններին։ Այդ նամակներում գլխավոր քարտուղարը խնդրում է նախագահ Վլադիմիր Պուտինին ընդունել իրեն Մոսկվայում, իսկ նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Կիևում»,- ասել է նա։
Նա նաև հիշեցրել է Ռուսաստանի և Ուկրաինայի դերը ՄԱԿ-ը որպես կազմակերպություն ստեղծելու գործում և ասել, որ այցի նպատակն է քննարկել Ուկրաինայում հրադադարի հաստատման պայմաններն ու քայլերը։