Կառավարությունը խմբագրել է իր տարածած հաղորդագրության՝ Պուտին-Փաշինյան հանդիպմանը ԼՂ հարցով վերջնական համաձայնության գալու մասը
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը խմբագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման մասին հաղորդագրությունը:
Հաղորդագրության նախնական տարբերակում, որն էլեկտրոնային փոստով ուղարկվել էր նաև լրատվամիջոցներին, նշվում է, որ Պուտինի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, վերջնական համաձայնության են եկել նաև անվտանգության, ԼՂ հարցի շուրջ։
խմբագրված տարբերակում, սակայն, հանվել է «վերջնական» բառը, իսկ անվտանգության և Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ մասը վերաձևակերպվել է հետևյալ կերպ․ «Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված Լեռնային Ղարաբաղի անվտանգության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ»:
Սկզբնական տարբերակը ներկայացնում ենք ստորև․