Անջելինա Ջոլին Բրեդ Փիթի պատճառով դատական հայց է ներկայացրել հետաքննությունների դաշնային բյուրոյի դեմ
Դերասանուհի Անջելինա Ջոլին հորինված անունով դատական հայց է ներկայացրել հետաքննությունների դաշնային բյուրոյի դեմ։ Հայցի համար հիմք է դարձել այն, որ բյուրոն հրաժարվել է մեղադրանք ներկայացնել նրա նախկին ամուսնուն՝ Բրեդ Փիթին 2016թ․-ին նրա ու որդու՝ Մեդոքսի վեճից հետո, հայտնում է TMZ-ն։
2016թ․-ին Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը դիմել են ամուսնալուծության համար։ Դերասանուհին նախկին ամուսնուն մեղադրել է երեխաների հանդեպ բռնության մեջ։ Իբրեւ, Բրեդը ձեռք է բարձրացրել իրենց որդու՝ Մեդոքսի վրա, երբ իրենք մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիայից ԱՄՆ էին մեկնում։
Ավելի ուշ դերասանի դեմ մեղադրանքները հանվել են․ հետաքննությունների դաշնային բյուրոյի եւ սոցիալական ծառայությունների ներկայացուցիները դիտել են ինքնաթիռի տեսագրություններն ու հանգել եզրակացության, որ հանցակազմ չկա։
Daily Mail-ի լրագրողները կարծում են, որ հիմա արդեն Անջելինան պնդում է, որ իրեն հնարավորություն չեն տվել ծանոթանալ գործի հետ։ «Նա պետք է տեղեկատվություն ստանար՝ երեխաներին անհրաժեշտ բժշկական եւ հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար»,- ասված է հայցում։