Մոսկվան Կիևին է փոխանցել խաղաղության համաձայնագրի նախագիծը․ Պեսկով
Ռուսական կողմը հստակ ձեւակերպմամբ Ուկրաինային է փոխանցել խաղաղության համաձայնագրի նախագիծը եւ սպասում է Կիեւի պատասխանին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ведомости»-ն։
«Մեր փաստաթղթի նախագիծը փոխանցվել է ուկրաինական կողմին, որը ներառում է բացարձակապես հստակ մշակված ձեւակերպումներ։ Գնդակը նրանց կողմում է, մենք պատասխանի ենք սպասում»,-ասել է Պեսկովը։ Նա նշել է, որ պատասխանի ժամկետները կախված են ուկրաինական կողմից։