ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պայմաններում պետք է ավելի ակտիվ օգտագործել ազգային արժույթները ՀՀ հետ առևտրում. Միշուստին
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն առեւտրում ազգային արժույթների ավելի ակտիվ կիրառման կոչ է արել։ Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի միջեւ առեւտրում ազգային արժույթների օգտագործումն առանձնահատուկ նշանակություն ունի Մոսկվայի դեմ մի շարք պետությունների կողմից կիրառվող անօրինական պատժամիջոցների ֆոնին։
«Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական երկրների կողմից անօրինական պատժամիջոցների համատեքստում, իհարկե, կարեւոր են երկկողմ առեւտրում ազգային արժույթների ավելի ակտիվ օգտագործումը, արդյունաբերական համագործակցության զարգացումը եւ բոլոր ուղղություններով փոխադարձ առեւտրի ընդլայնման նոր հնարավորությունները»,-ասել է Միշուստինը։