Իոսիֆ Պրիգոժինի դուտրը երեխայի է սպասում
Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի ավագ դուստրն առաջին անգամ մայր կդառնա։ Դանայա Պրիգոժինան այդ մասին հայտնել է սոցիալական ցանցերում եւ լուսանկար հրապարակել, որում երեւում է կլորացած որովայնը։ Նա նաեւ պարազաբանել է, թե ինչու է ամիսներ շարունակ թաքցրել իր կարգավիճակը։
«Ես առհասարակ մինչեւ ծննդաբերությունը ոչինչ չէի պատմի, դա, ամեն դեպքում, շատ անձնական է։ Բայց հիմա ես բավական հաճախ եմ դուրս գալիս եւ վաղ թե ուշ ինչ-որ մեկը ինձանից շուտ լուսանկար կհրապարակեր։ Ինչո՞ւ։ Ամեն դեպքում, ես պարբերաբար կանացի կոնսուլտացիայի եմ գնում եւ այնտեղ կան մարդիկ, որոնք մոտենում են, բարեւում են, շնորհավորում։ Կան նաեւ այնպիսիք, ովքեր հեռվից լուսանկարում են։ Ես նման բան տեսել եմ»,- նշել է պրոդյուսերի դուստրը։
Դանայա Պրիգոժնան խոստովանել է, որ հղիության մասին անմիջապես պատմել է ամուսնուն, իսկ հարազատները դրա մասին իմացել են միայն երկու ամիս անց։