Հնդկաստանը փորձարկել է BrahMos թևավոր հրթիռի ավիացիոն տարբերակը
Երեքշաբթի Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է BrahMos գերձայնային թեւավոր հրթիռի ավիացիոն տարբերակը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը:
BrahMos-ը հաջողությամբ արձակվել է Su-30MKI կործանիչից։ Արձակումն իրականացվել է երկրի արեւելյան ափին։
Հաղորդվում է, որ հրթիռը կարողացել է մեծ ճշգրտությամբ խոցել թիրախը՝ շահագործումից հանված նավը:
Հնդկաստանը BrahMos-ի օդադեսանտային տարբերակի կառուցումը սկսել էր 2016 թվականին, որով նախատեսվում էր ավելի քան 40 Su-30MKI կործանիչներ զինել: