Մերկապարուհի քաղաքական գործիչը որոշել է ընտրությունների համար գումար հավաքել OnlyFans-ում
29-ամյա նախկին մերկապարուհի Ալեքսանդրա Հանթը որոշել է քաղաքական գործիչ դառնալ եւ էջ բացել OnlyFans-ում՝ Կոնգրեսի ընտրությունների համար գումար հավաքելու համար, հայտնում է Daily Mail-ը։
Հանթի խոսքով՝ նա դա արել է ի հեճուկս իր հեյթերների, ովքեր ասել են, որ դա իր եկամուտի միակ տարբերակը կլինի պարտության դեպքում։ Քոլեջում սովորելու ընթացքում աղջիկը կես դրույքով մերկապարուհի էր աշխատում ուսման վարձը վճարելու համար եւ չի ամաչում իր անցյալի համար:
Հանթի էջին բաց քոնթենթ չկա, եւ բաժանորդներին առաջարկվում է ամսական 4.99 դոլար վճարել նրա քարոզարշավի մասին հաղորդումների համար:
Պարբերականի փոխանցմամբ՝ Հանթը, ով նաեւ որպես հետազոտող է աշխատում հանրային առողջության ոլորտում, հեռացվել է ֆուտբոլի մարզչի աշխատանքից այն բանից հետո, երբ նրա ղեկավարները պարզել էին, որ կինը ժամանակին մերկապարուհի է եղել: Միջադեպն աղջկան ոգեշնչել է՝ այդ մասնագիտության հետ կապված կարծրատիպերին վերջ դնելու համար։
«Իմ պատմությունը եզակի չէ: Կան բազմաթիվ օրինակներ, որոնք ընդգծում են կանանց սիգմատիզացումը եւ աշխատանքի կորուստը, երբ բացահայտվում է նրանց անցյալ կամ ներկա մասնակցությունը մեծահասակների համար ժամանցին: Սեքս աշխատողներն ամենամարգինալացված խմբերից են, որոնք սիգմատիզացման, չարաշահումների եւ մարդու իրավունքների ոտնահարման են բախվում», - եզրափակել է նա: