«Женский Стендап»-ի հեղինակը պատմել է ամուսնալուծության մասին
«Женский Стендап»-ի աստղ Իրինա Մյագկովան պատմել է ամուսնալուծության մասին։ Կարիերայի սկզբում կատակերգուն հանդես էր գալիս ամուսնու հետ, սակայն սկսել է առավել հաճախ բեմում միայնակ հայտնվել։ Նա հարաբերությունների մանրամասների մասին պատմել է «Яндекс. Дзен» հարթակի իր բլոգում։
Մյագկովան պատմել է, որ երկար ժամանակ չէր համարձակվում ամուսնալուծվել ու հույս ուներ պահպանել ամուսնությունը։ «Եթե անկեղծ լինեմ, պատճառներից մեկը միտքն էր․ «Իսկ ի՞նչ կտմածեն իմ մասին մարդիկ, չէ՞ որ ինձ այդպես չեն դաստիարակել, ես պետք է ամբողջ կյանքում մի մարդու հետ լինեմ»։ Եվ նկատեք, որ այստեղ «Երջանիկ լինելու» մասին ոչ մի խոսք չկա»,- գրել է հումորիստը։
Մյագկովայի կարծիքով՝ ոչ ոք չի կարող ամբողջ կյանքում մի մարդու սիրել։ «Հոգեբանների կողմից ապացուցված է, որ յուրաքանչյուր մարդ կյանքի ընթացքում ոչ թե մեկ, այլ մի քանի սեր է ունենում»,- նշել է նա։