Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2022 -2023 ուստարվա ընդունելություն. Ինչպես դիմել
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2022 -2023 ուստարվա ընդունելություն:
Մայր Աթոռից հայտնում են, որ Գևորգյան հոգևոր ճեմարան (Աստվածաբանական համալսարան) և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց կարող են ընդունվել ՀՀ և այլ երկրների մինչև 25 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն և զավակն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու: Դիմել կարող են նաև Հայաստանի զինված ուժերում ծառայությունն ավարտած, զորացրված քաղաքացիները:
Գևորգյան Հոգևոր Ճեմարանում 2022 -2023 ուստարվա ընդունելությունը կանցկացվի հետևյալ առարկանների քննությամբ:
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ (Գրավոր)
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (Բանավոր)
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (Բանավոր)
Դիմորդները ճեմարանի տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան նաև հետևյալ նյութերի շուրջ.
Սուրբ Գրքի իմացություն,
Հայ Եկեղեցու պատմության մասին գիտելիքներ,
Եկեղեցական փորձառություն,
Հայ գրականություն,
Ինքնաարտահայտվելու կարողություն,
Երաժշտություն (երգեցողություն, լսողություն, ռիթմի զգացողություն),
տար լեզու (անգլերեն, ռուսերեն):
Ընդունելության համար դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝
-դիմում ճեմարանի տեսուչի անունով (լրացվում է տեղում),
-միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական (բնօրինակը),
-զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը),
-տեղեկանք թեմի առաջնորդից կամ շրջանի հովվից,
-բժշկական վավերացման տեղեկանք,
-բնութագիր (դպրոցի տնօրենից),
-տեղեկանք բնակավայրից,
-մկրտության վկայական,
-ինքնակենսագրություն,
-անձնագրի պատճեն,
-2 լուսանկար (3×4):
Դիմումներն ընդունվում են ապրիլի 20-ից մինչև օգոստոսի 20-ը՝ շաբաթվա բոլոր օրերին, ժամը 10:00-15:00: