Ռուսաստանցի թենիսիստներին թույլ չեն տա մասնակցել Ուիմբլդոնի մրցաշարին
Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպիչները որոշել են թույլ չտալ աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւին եւ մյուս ռուսաստանցի թենիսիստներին այս տարի մասնակցել «Մեծ սաղավարտի» երրորդ մրցաշարին, հաղորդում է Sportico-ն։
Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։ Այժմ Ռուսաստանի եւ Բելառուսի թենիսիստները ATP-ի եւ WTA-ի մրցաշարերին մասնակցում են չեզոք կարգավիճակում։
2022թ․ Ուիմբլդոնի մրցաշարը կանցկացվի հունիսի 27-ից հուլիսի 10-ը։