Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից 2072 խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ
Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման սկզբից 2072 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 169 երեխա։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը։
Նրա խոսքով՝ եւս 2818 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 272 երեխա։
Զոհերի մեծ մասը Դոնբասում է. այնտեղ 732 մարդ է սպանվել։
Պատերազմի սկզբում Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքներում զոհվել է 653 մարդ։
ՄԱԿ-ն ընդգծում է, որ զոհերի իրական թիվը կարող է ավելի մեծ լինել. շարունակվող ռազմական գործողությունների պատճառով տեղերից ստուգված տեղեկատվությունն ուշացումներով է հասնում։