Մոսկվայում ադրբեջանցիներն ազատազրկման են դատապարտվել հայերի հետ բախումների համար
Լյուբլինսկի շրջանային դատարանը 2020 թվականին Մոսկվայում տեղի ունեցած ազգամիջյան բախումների հինգ մասնակցի երկու տարի ութ ամիս ազատազրկման է դատապարտել, եւս երկուսը դատապարտվել են պայմանական ազատազրկման։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում։
«Դատարանն Է.Ալակբարովին, Բ. Վալիեւին, Պ. Գամիդովին, Տ. Իսմայիլովին, Ա. Կաֆարովին մեղավոր է ճանաչել խուլիգանության մեջ եւ նրանց ընդհանուր ռեժիմի գաղութում 2 տարի 8 ամիս ազատազրկման է դատապարտել», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Գործով եւս երկու մեղադրյալ՝ Զախիդով Մ.-ն եւ Գիյասով Դ.-ն ստացել են 2 տարի 8 ամիս պայմանական ազատազրկում։
2020 թվականի հուլիսին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին Մոսկվայում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումներ են տեղի ունեցել։ Բժշկական դիմակներով մի քանի մարդ հարձակվել էր հայկական համարանիշներով ավտոմեքենաներով մարդկանց վրա: Տեղի ունեցածից կարճ ժամանակ անց յոթ հայ հարձակվել էին Մոսկվայի հարավ-արեւմուտքում գտնվող «Բակինսկի դվոր» ռեստորանի վրա: