«Wikipedia-ին մի հավատացեք, հայ չեմ, բայց Հայաստանի հետ կապված եմ սրտով». աշխարհահռչակ երգիչ Garou-ն Երևանում է
Կանադացի հայտնի երգիչ Garou-ն, որն ապրիլի 21-ին ու 22-ին ելույթ է ունենալու Երեւանում, արդեն ժամանել է Հայաստան, ու ինչպես նշում է՝ անչափ ուրախ է կրկին լինել այստեղ: Այսօր՝ ապրիլի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի շրջանակում, երգիչը խոսեց Հայաստանի հետ իր կապի, առաջիկա համերգի ու պանդեմիայի պատճառով ունեցած դժվարությունների մասին: Նա նաեւ հնչեցրեց հայերի շրջանում՝ իր մասին ամենատարածված քննարկման պատասխանը, ինչպես նաեւ փորձեց խոսել հայերեն:
«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, ամենագեղեցիկ բանը, որը պատահել է իմ կարիերայում, տարբեր երկրներում Ֆրանկոֆոնիայի շրջանակում ելույթ ունենալն է: Բացի այդ, Հայաստանում եղել եմ տարիներ առաջ, եւ կարող եմ ասել, որ այն ինձ ամենից շատ տպավորած երկրներից է: Երեւանը, մարդիկ անչափ ջերմ են, ու կարող եմ փաստել, որ նաեւ իմ երաժիշտներն են ուրախ մեր վերադարձի համար»,-ասաց արտսիտը, որը Հայաստանում առաջին անգամ ելույթ էր ունեցել 2009 թ-ին: Այս անգամ Garou-ն հույս ունի ավելի երկար ժամանակ անցկացնել այստեղ, քանի որ շրջագայությունը եզրափակելու է հենց մեր երկրում ու շտապ մեկնելու պատճառ չունի.
«Երկրորդ անգամ եմ Հայաստանում, ու շատ ոգեւորված եմ, որ այստեղ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենամ, կշրջեմ, կհանդիպեմ շատ հայերի: Պետք է նշեմ, որ շատ դժվար է լինել մի շարք երկրներում ու կարողանալ պահպանել այդ կապը, իսկ ես սիրում եմ, երբ դա բնական է ստացվում, հակառակ դեպքում ամեն բան արհեստական է լինում»:
Հայաստանի մասին ջերմորեն խոսելով՝ երգիչը միանգամից անդրադարձավ իրեն ամենահաճախակի տրվող հարցին՝ հա՞յ է, արդյոք, թե՞ ոչ, մանավանդ, որ Wikipedia-ն տարիներ շարունակ «հաստատում է» նրա՝ հայկական արմատներ ունենալու փաստը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: