Կանադան մտադիր է Ուկրաինային ծանր հրետանի մատակարարել
Կանադան մտադիր է Ուկրաինային ծանր հրետանի ուղարկել, այդ մատակարարումների մանրամասները կհրապարակվեն առաջիկա օրերին: Այդ մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
«Կանադան ծանր հրետանի կուղարկի Ուկրաինա, ավելի մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի առաջիկա օրերին»,- լրագրողներին ասել է Թրյուդոն:
Նա հավելել է, որ այդ մատակարարումները կիրականացվեն ուկրաինական կողմի հարցմանը համապատասխան: