Թուրքիան Իրաքի հյուսիսում շարունակելու են իրենց ռազմական գործողություննները
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերի, ցամաքային ուժերի հրամանատար բանակի գեներալ Մուսա Ավսևերի, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ադնան Օզբալի և ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչուքաքյուզի հետ միասին ռազմաօդային ուժերի օպերատիվ կենտրոնից հետևել է ռազմական օպերացիայի շրջանակներում կազմակերպված ավիահարվածներին։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ Աքարն ասել է.
«Երկար ժամանակ նախապատրաստված ու համակարգված «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիայի առաջին փուլում նախատեսված բոլոր թիրախները խոցվել են։ Մեր գործունեությունն իրականացվում է այնպես, որ հարգվի բարեկամ և եղբայրական Իրաքի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխան իրավունքները։ Մեր միակ թիրախը ահաբեկիչներն են։ Այս գործողության ընթացքում մենք շարունակում ենք ցուցաբերել առանձնահատուկ ուշադրություն և զգայունություն»։
Թուրքիայի պաշտպանության նախարարը շեշտել է, որ իրենց ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև չեզոքացվի վերջին ահաբեկիչը։