NASA-ի ղեկավարը կոչ է արել աշխարհին հրաժարվել հակաարբանյակային զենքի փորձարկումներից
ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA ) ղեկավար Բիլ Նելսոնը աշխարհի երկրներին կոչ է արել միանալ ԱՄՆ-ին ՝ հրաժարվելով հակաարբանյակային զենքի փորձարկումներից: Այս մասին ասված է գերատեսչության կայքում հրապարակված մամուլի տեղեկագրում։
«Կասկած չկա, որ դեպի տիեզերք մարդու թռիչքներն ու տիեզերական միջավայրի ապագան անհամատեղելի են ուղիղ թռիչքի հակաարբանյակային հրթիռների կործանարար փորձարկումների հետ։ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի և [ԱՄՆ նախագահ Ջո] Բայդենի գործողությունները՝ ուղղված այդ սպառնալիքների վերացմանը և ռիսկերի նվազեցմանը, կարևոր քայլ են անվտանգ և կայուն տիեզերական միջավայր ստեղծելու ճանապարհին ինչպես այժմ, այնպես էլ ապագայում։ Ես կոչ եմ անում աշխարհին միանալ մեզ այս կարևոր պարտավորության ընդունման գործում»,- ասել է Նելսոնը։
Ինչպես երկուշաբթի օրը հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը, ելույթ ունենալով ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Կալիֆոռնիա նահանգի Վանդենբերգի ռազմակայանում, ԱՄՆ-ն պարտավորություն է ստանձնում հակաարբանյակային զենքի փորձարկումներ չանցկացնել և կոչ է անում մյուս երկրներին միանալ դրանց: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը աշխատելու է այլ երկրների հետ, որպեսզի դա հաստատի որպես տիեզերքում պատասխանատու վարքի նոր նորմ: