Ես գտնում եմ, որ զորքերի հայելային հետ քաշելը տակտիկական մեծ սխալ էր. Արա Այվազյան
«Ես գտնում եմ, որ զորքերի հայելային հետ քաշելը տակտիկական մեծ սխալ էր մեր կողմից»,-Ազատության հրապարակում հայտարարեց ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։
Նա նշեց, որ դրա մասին առաջին անգամ լսել է անցած տարվա մայիսի 27-ին ու ժամեր անց հրաժարական է ներկայացրել։ Ի դեպ, նա ընդգծեց՝ դեմ է սահամանազատման ու սահմանագծմանը։
Հարցին, թե Այվազյանը դե՞մ է իշխանությունների վարած քաղաքականությանը, ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը նշեց.
«Երբ հրաժարական տվեցի, ուրեմն համարում էի, որ վարվող քաղաքականությունը չի նպաստում մեր ազգային շահերի առաջխաղացմանը»։
Անդրադառնալով Փաշինյանի կողմից մեղքը նախկինների վրա գցելու հայտարարություններին՝ Արա Այվազյանն ընդգծեց, նախկին բանակցողները շատ հայրենասեր մարդիկ են եղել։