Խուզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր. ՔԿԾ
Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 18-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, նախատեսված խուզարկության արդյունքում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում դատապարտյալի բարձի տակից հայտնաբերվել են 3 մլգ ներակիչ՝ լցված անգույն, կասկածելի զանգվածով, կասկածելի փաթեթ, որի մեջ առկա է եղել կանեփի 12 սերմնահատիկ և մեկ բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական և դատանյութագիտական փորձաքննություն։