Թուրք սակրավորները ականազերծման աշխատանքներ կիրականացնեն Ուկրաինայում
Ուկրաինայի և Թուրքիայի ներքին գործերի նախարարությունների ղեկավարներ Դենիս Մոնաստիրսկին և Սուլեյման Սոյլուն բանակցությունների ընթացքում հայտարարել են, որ Անկարան կարող է մասնագետներ և տեխնիկա ուղարկել ուկրաինական տարածքները ականազերծելու համար։
«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռազմական գործողությունների և պաշտպանության ընթացքը։ Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինա թուրք մասնագետներ ուղարկելու և ականազերծման և վերականգնման աշխատանքների համար մասնագիտացված տեխնիկա տեղափոխելու հարցին»,- հայտնել են Ուկրաինայի ՆԳՆ-ից։