Էրիկ Իսրայելյանը ևս կիսաեզրափակիչում է. բռնցքամարտի երիտասարդական ԵԱ
Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակիչում հաղթելով չեռնոգորցի Տոմիսլավ Ջինովիչի արգելքը:
Մեկնարկային վայրկյաններից հայ մարզիկը շատ ակտիվ է եղել և արդեն 20-րդ վայրկյանին մրցավարը բացել է հաշիվը: Ուժգին հարվածները մեր մարզիկը շարունակել է նաև նոկդաունից հետո և դեռևս առաջին ռաունդը չավարտած՝ ռինգի մրցավարն ու մրցաշարի բժիշկը դադարեցրել են մենամարտը ու հաղթանակը շնորհել Իսրայելյանին:
Այսպիսով երկու հայ բռնցքամարտիկ արդեն կիսաեզրափակիչում է: