Առողջական խնդիրների պատճառով Անդրեյ Գուբինը կլքի Ռուսաստանը
Երգիչ Անդրեյ Գուբինը պատմել է, որ առողջական խնդիրների պատճառով մտադիր է Ռուսաստաից Եգիպտոս մեկնել։ Նա այդ մասին հայտնել է «ТВЦ» ալիքի ««Хватит слухов!» հաղորդման եթերում։
Ձախակողմյան պրոզոպալգիայիով տառապող արտիստը կարծում է, որ կլիմայի փոփոպությունը դրական ազդեցություն կունենա իր ինքնազգացողության վրա։ Բացի այդ՝ Գուբինը պարզաբանել է, որ որոշել է հեռանալ իր մոսկովյան բնակարանից, քանի որ իրեն խանգարում են աղմկոտ հարեւանները։
2020թ․-ի աշնանը հաղորդվում էր, որ արտիստը Եգիպտոս է մեկնել։ Նա մեկնել էր սահմանները բացելուց անմիջապես հետո եւ երկար ժամանակ կապի դուրս չէր գալիս։ Երաժիշտը Ռուսաստան է վերադարձել 2021թ․-ին։