Լավրովը հայտարարել է Ուկրաինայում ռուսական օպերացիայի հաջորդ փուլի մեկնարկի մասին
Ռուսաստանը սկսում է Ուկրաինայում հատուկ օպերացիայի հաջորդ փուլը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այդ օպերացիան կշարունակվի, օպերացիայի հաջորդ փուլը սկսվում է հիմա»,- ասել է Լավրովը India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Վստահ եմ, որ սա ամբողջ հատուկ օպերացիայի շատ կարեւոր պահը կլինի»,- հավելել է նախարարը։
Լավրովը նշել է, որ ռուսական օպերացիան ուղղված է «Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների ամբողջական ազատագրմանը», ինչի մասին ի սկզբանե հայտարարվել էր։