2022 թ. ապրիլի 18-ին կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը. Ստեղծվել է հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով
2022 թ. ապրիլի 18-ին կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ֆերդինանդ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ:
Ֆերդինանտ Մանուկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. ապրիլի 20-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-13:00-ին, նույն վայրից: