Ռուսաստանը և Վիետնամը զորավարժություններ կանցկացնեն
Ռուսաստանը եւ Վիետնամը համատեղ զորավարժություններ կանցկացնեն, որոնցում կողմերը կմշակեն հրամանատարների եւ շտաբների հմտությունները մարտական պատրաստության գործողությունների կազմակերպման գործում, հայտնում է Արեւելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Առաջին անգամ Արեւելյան ռազմական օկրուգի շտաբում ռուս-վիետնամական համատեղ զորավարժությունների պլանավորման խորհրդաժողով է կազմակերպվել եւ անցկացվել։ Պատվիրակությունների հանդիպումը կայացել է տեսակապի միջոցով, ասվում է հաղորդագրության մեջ:
Միջոցառումն անցկացվել է տարածաշրջանային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Սերգեյ Լագուտկինի եւ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գնդապետ Իվան Տարաեւի գլխավորությամբ։ Վիետնամի ժողովրդական բանակի կողմից միջոցառմանը մասնակցել են գեներալ-մայոր Դոն Դին Թհանը, ռազմական մարմինների սպաները։
Գնդապետ Տարաեւը պարզաբանել է, որ զորավարժությունների նպատակն է հրամանատարների եւ շտաբների գործնական հմտությունների կատարելագործումը մարտավարական բարդ միջավայրում գործողությունների կազմակերպման եւ ստորաբաժանումների կառավարման, ինչպես նաեւ առաջադրանքների կատարման ժամանակ ոչ ստանդարտ լուծումների մշակման գործում:
Կողմերը քննարկել են նոր զորավարժությունների անվանումը, առաջարկներից մեկը «Մայրցամաքային միություն - 2022»-ն է։