Թրամփը Ռուսաստանին եւ Ուկրաինային կոչ է արել լուծում գտնել նախքան «բոլորը կմեռնեն»
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինային եւ Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ փոխզիջում գտնել, հայտնում է The Hill-ը։
«Իմաստ չունի այն, որ Ռուսաստանն ու Ուկրաինան չեն նստում եւ ինչ-որ համաձայնագիր չեն մշակում։ Եթե նրանք առաջիկայում չանեն դա, մահից, ավերածություններից եւ սպանդից բացի ոչինչ չի մնա»,- վստահություն է հայտնել Թրամփը:
Նրա կարծիքով՝ ռուսական հատուկ օպերացիան «պատերազմ է, որը երբեք չպետք է տեղի ունենար»։ Ընդ որում, ԱՄՆ նախկին ղեկավարը կարծում է, որ հակամարտությունից ելքը «չի կարող այնքան լավը լինել», ինչպիսին կլիներ մինչ կրակոցների սկսվելը, բայց, այնուամենայնիվ, պետք է գտնել մինչ այն պահը, երբ «բոլորը կմեռնեն»: