Իրաքում նոր անդրսահմանային օպերացիայի ընթացքում Թուրքիան Քրդական բանվորական կուսակցության 26 անդամի է չեզոքացրել
Իրաքում նոր անդրսահմանային օպերացիայի ընթացքում Թուրքիան Քրդական բանվորական կուսակցության 26 անդամի է չեզոքացրել։
«Նախնական տվյալներով՝ «Մագիլ-կողպեք» հատուկ օպերացիայի ընթացքում ոչնչացվել է 26 ահաբեկիչ»,-ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Երկուշաբթի գիշերը Թուրքիայի զինված ուժերն Իրաքի հյուսիսում նոր ռազմական օպերացիա են սկսել ՔԲԿ-ի դեմ։ Թուրքական կործանիչներն ավիահարվածներ են հասցրել Իրաքի Մեթին, Զապ եւ Ավաշին շրջանների ուղղությամբ։ Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարն ասել է, որ թուրք զինվորականները հասել են իրենց առջեւ դրած նպատակներին, եւ որ միակ նպատակն ահաբեկիչներին ոչնչացնելն է։