Էրդողանը հեռախոսազրույց կունենա Պուտինի և Զելենսկու հետ
Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել Ուկրաինայում կայուն հրադադարի հասնելու ուղղությամբ։ Պարոն Էրդողանը ծրագրում է հեռախոսազրույցներ ունենալ առաջնորդների հետ։ Ես նույնպես բանակցություններ կվարեմ իմ գործընկերների հետ»,-ասել է նա։