ԱՄՆ-ում քիմիական գործարանում քլորի արտահոսք է տեղի ունեցել
Երկուշաբթի ԱՄՆ Լուիզիանա նահանգի Իբերվիլ շրջանի Պլաքեմին քաղաքի մոտ գտնվող DOW քիմիական գործարանում թունավոր քլորի արտահոսք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է նահանգի ոստիկանությունը։
«Լուիզիանայի Արտակարգ իրավիճակների արձագանքման ստորաբաժանումներն աշխատում են Այբերվիլ շրջանի DOW քիմիական գործարանում քլորի արտահոսքի վրա»,- գրել է ոստիկանությունը Twitter-ում:
Տեղի բնակիչներին հանձնարարվել է պատսպարվել իրենց տներում, փակել բոլոր պատուհանները եւ անջատել օդորակիչները՝ թունավորումներից խուսափելու համար։ Գործարանի հարակից մայրուղին արգելափակված է.
Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ թունավոր նյութի արտահոսքին հրդեհ էր նախորդել, որն այս պահին մարված է, սակայն արտահոսքը դեռ չի վերացվել։