«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Անգլիայի առաջնության 30-րդ տուրից տեղափոխված խաղում «Լիվերպուլը» ապրիլի 19-ին կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին։ «Լիվերպուլի» հաղթանակի գործակիցը 1․40 է։ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 7․50, ոչ ոքի արդյունքինը՝ 5․20 գործակցով։
«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
31 խաղից հետո «Լիվերպուլը» 73 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» (32 խաղ)։ «Մանչեսթեր Յունայթեդը» (32 խաղ) 5-րդն է՝ 54 միավոր։
Նախորդ անգամ թիմերը հանդիպել են Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին շրջանում։ Հոկտեմբերին «Օլդ Տրաֆորդում» «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել էր 0։5 հաշվով։