Մահացել է լրագրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը
Երկարատեւ հիվնդությունից հետո 58 տարեկանում մահացել է լրագրող, հրապարակախոս, գրող Վահան Իշխանյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Ռուզան Խաչատրյանը:
«Դժվար, բարդ, բայցև ազնիվ, սկզբունքային, խորը մարդ։Վահան Իշխանյան, հանգչիր խաղաղությամբ...»,-գրել է նա։
Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը ևս իր էջում ցավակցություն է հայտնել Վահան Իշխանյանի մահվան կապակցությամբ․« Լույսերի մեջ մնաս, Վահան ջան.... Շատ ցավալի լուր: Փայլուն հրապարակախոս, լրագրող, գրող Վահան Իշխանյան ջան, իմ առաջին գլխավոր խմբագիր»:
Վահան Իշխանյանը ծնվել է 1964թ.-ին Երևանում: Աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում, եղել է խմբագիր և թղթակից: Համախոհների հետ հիմնադրել է Ինքնագիր գրական ակումբը:
Գրքերը`
«Ռուսուլմանի նոթեր» 2017,
«Ովքեր են նրանք. Հայախոս, մուսուլման համշենցիները» 2014,
«Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» (համահեղինակ) 2014,
«Անմազ» (պատմվածքների ժողովածու) 2010, «Կրոնի ազատությունը Հայաստանում» (համահեղինակ) 2010,
«Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն» 2004
Deviation: Anthology of Contemporary Armenian Literature(co-author) 2008
Makukachu: Anthology of Contemporary Armenian Literature(co-author) 2016