Երկու թուրք փոքր ինքնաթիռով ժամանել են Հունաստան ապաստան ստանալու նպատակով
Երկու թուրք տղամարդ, որոնք գերթեթեւ ինքնաթիռով թռել են Էգեյան ծովով՝ Եվրամիությունում ապաստան խնդրելու համար, փրկվել են, երբ վառելիքը վերջացել էր եւ նրանք ստիպված էին թողնել փոքրիկ ինքնաթիռը հունական Էվիա կղզու մոտ, հայտնում է AP-ն։
Տեղացի ձկնորսներն օգնել են 32 եւ 31 տարեկան տղամարդկանց դուրս գալ ջրից, նրանք առաջին օգնության համար տեղափոխվել են Էվիա կղզու բժշկական կենտրոն՝ Հունաստանի կենտրոնական մայրցամաքային հատվածից քիչ հեռու:
Հունական ԶԼՄ-ները հայտնում են, որ տղամարդիկ ներկայացել են որպես քաղաքական այլախոհներ եւ նախատեսում էին ապաստան խնդրել: Նրանք ձերբակալվել են ապօրինի կերպով երկիր մուտք գործելու համար։
Առափնյա պահակախմբի հայտարարության մեջ ասվում է, որ տղամարդիկ իշխանություններին հայտնել են, որ մեկնել են արեւմտյան Թուրքիայի Իզմիր ծովափնյա քաղաքից՝ վթարի վայրից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա, դեպի Աթենք, որտեղից պատրաստվում էին մեկնել եվրոպական այլ երկրներ: