ՄԱԿ-ը Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչներին առաջարկում է հանդիպել՝ հումանիտար հարցերի քննարկման համար
ՄԱԿ-ը Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչներին առաջարկում է հանդիպում անցկացնել՝ հումանիտար հարցերի քննարկման համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մասնավորապես, ես առաջարկեցի համաձայնության գալ, որ երկու կողմերը՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի ներկայացուցիչները վիրտուալ կամ անձնական ձեւաչափով հանդիպեն ՄԱԿ-ի հովանու ներքո՝ հումանիտար հարցեր քննարկելու համար, հատկապես դրանց ռազմական բաղադրիչը, հնարավոր է՝ զինադադարը, դրա մոնիթորինգը, անվտանգ միջանցքները, մարդասիրական առաջնահերթությունները»,- ասել է նա։
Գրիֆիթսն այս շաբաթ կմեկնի Թուրքիա, որպեսզի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկի Ուկրաինայի իրավիճակը:
«Ես այս շաբաթ կմեկնեմ Թուրքիա, որտեղ կհանդիպեմ նախագահ Էրդողանի հետ, որը երեկ խոսել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ՝ որոշ գաղափարների շուրջ հետագա զրույց կամակերպելու համար»,- ասել է Գրիֆիթսը: